Ազգային ժողովը ապրիլի 14-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծն իրենից ենթադրում է վարչական տույժ այն անձանց նկատմամբ, որորնք կխուսափեն Երևանի ավտոբուսներից օգտվելիս վճարել։
Մասնավորոպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
5-ից մինչև 10 տարեկան անտոմս երեխաներին փոխադրելը առաջացնում է տուգանքի նշանակում․
մերձքաղաքային գնացքներով սահմանված նվազագույն աշխատավարձի 3%-ի չափով, տեղական կամ հեռավոր գնացքներով սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ի չափով։
անտոմս ուղևորների թռիչքը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նախագիծը քննարկման փուլում է։
Էմմա Միքայելյան





























