Armenian text to speach

Թրամփի հատուկ բանագնաց Վիտկովը մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը մեկնել է Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Սթիվեն Վիտկովի ինքնաթիռը առավոտյան վայրեջք է կատարել Սանկտ Պետերբուրգում:

Gulfstream G650ER-ը, որով սովորաբար թռչում է Վիտկովըը, օդ է բարձրացել Ֆլորիդայից և վայրէջք կատարել Պուլկովո օդանավակայանում Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:20-ին:

Սա նրա երրորդ այցն է Ռուսաստան։ Վիտկովը վերջին անգամ Մոսկվայում եղել է մարտի 13-ին, հանդիպել է Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, իսկ երեկոյան նրան ընդունել է պետության ղեկավարը։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Թրամփի հատուկ բանագնացը ռուսական կողմին լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել Ուկրաինայի վերաբերյալ, իսկ Պուտինը Վիտկովի միջոցով տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել իր ամերիկացի գործընկերոջը։

Իսկ ավելի վաղ՝ փետրվարի սկզբին Վիտկովը մեկնել էր Ռուսաստան՝ բանակցելու դատապարտված թմրանյութերի մաքսանենգ և թմրանյութ վաճառող Մարկ Ֆոգելի փոխանակման շուրջ:

Անի Վարդանյան




Լրահոս