Armenian text to speach

Նյու Յորքում ուղղաթիռի կործանման հետևանքով կյանքից զրկվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը և 3 երեխաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա է զոհվել Նյու Յորքում զբոսաշրջիկների ընտանիքը տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով:

Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը Իսպանիայից էր, իսկ վեցերորդը եղել է օդաչուն, երեկ՝ ապրիլի 10-ին լրագրողներին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը:

Իշխանությունները դեռևս չեն հրապարակել զոհվածների ինքնությունները, սակայն մամուլում լայնորեն տարածվել է, որ զոհվածների թվում են Ագուստին Էսկոբարը և նրա կինը՝ Մերսե Կամպրուբի Մոնտալը, որոնք երկուսն էլ եղել են Siemens-ի ղեկավարները: Զոհերի թվում են նաև նրանց 4, 5 և 11 տարեկան երեխաները:

Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեսիկա Տիշը հայտարարել էր, որ զոհերի ինքնությունը չի հրապարակվի այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքները չեն տեղեկացվել:

Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը գլխիվայր ընկնում երկնքից, այնուհետև նետվում Հադսոն գետը:

Պաշտոնյաները հայտնել են, որ ուղղաթիռը կորցրել է կառավարումը Ջորջ Վաշինգտոնի կամրջի մոտ շրջվելուց անմիջապես հետո:

Ուղղաթիռը շահագործվել է New York Helicopters-ի կողմից և օդ է բարձրացել Մանհեթենի ստորին մասում գտնվող Downtown Skyport-ից:

Անի Վարդանյան




Լրահոս