Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները կարծես թե շատ բան փոխեցին և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։ Մասնավորապես ՀՀ ներկայիս իշխանությունները, ԱՄՆ-ից արհամարհված, կրկին, կարծես թե, վեկտրափոխ են լինում։
Մասնավորապես, Ռուսասատանի Դաշնության կողմից մեկ անգամ հրավեր ստացած Ալեն Սիմոնյանը մերժել էր այն և ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակ 2022 թվականին գրություն էր ուղարկել․
«Ցավոք, չեմ կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ հոկտեմբերի 27-28-ին Սամարղանդում պետք է մասնակցեմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին»։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ քաղաքական ուղղությունը դեպի ՌԴ փոխած իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը և մի շարք այլ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ 2025 թվականի ապրիլի 16-19-ը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։
ՀՀ իշխանությունների կողմից այցերի առաջարկները մերժելու ավանդույթ է ձևավորվել կարծես։
2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Լարված դիվանագիտական հարաբերությունների ընթացքում հայկական կողմը կրճատել էր Մոսկվա այցերի քանակը, սակայն վեկտրափոխ լինելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս տարի մայիսի 9-ին կլինի Կրեմլում։ Նա կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա փաստում է, որ հայ-ռուսական ճոճվող հարաբերությունները կարծես թե փորձում են խարիսխ գցել և նոր մակարդակ տեղափոխվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան






























