
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի խումբ հանրապետականների հետ հանդիպում էր կազմակերպվել:
Հանդիպումից հետո ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընտրվել է ՀՀԿ համագումարի պատվիրակ:
«Մնացած հարցերի պատասխանները կտրվեն հայտարարությամբ»,-ասաց նա:
Հ.Գ. Ի դեպ, այնտեղ էր նաև ՀՀԿ-ի տատիկը, ով, ինչպես միշտ, իր մայրական օրհնությունն էր հղում ու «դուխ» տալիս Սերժ Սարգսյանին, իսկ լրագրողներին ՝ հորդորում ՝ հանգիստ թողնել ՀՀԿ-ականներին:
«Թող գնան հանգստանան, հոգնել են էդ մարդիկ»,- անհանգստանում էր ՀՀԿ տատիկը:
Տեղեկացնենք, որ ապրիլի 13-ին, ժամը 14-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ:
Սոնա Դավթյան