Armenian text to speach

Մինսկի խումբը պետք է ինքնալուծարվի․ թուրք պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինսկի խումբը պետք է ինքնալուծարվի, լրագրողներին հայտնել է Թուրքիայի Միլլի մեջլիսի պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը։

Ելույթ ունենալով Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ Այրըմը նշել է, որ ադրբեջանա-հայկական հակամարտությունը գտնվում է իրենց սեփական դաշտում, իսկ խաղաղության համաձայնագիրն արդեն իսկ մշակման փուլում է։

«Հայաստանի Սահմանադրության մեջ մի նախադասություն հաստատում է, որ Ղարաբաղի տարածաշրջանը և Արևելյան Թուրքիայի մասերը պատկանում են Հայաստանին՝ վկայակոչելով «Մեծ Հայաստան» գաղափարախոսությունը: Այս կետը պետք է հանվի, քանի որ խաղաղությունն անհնար է մի երկրի հետ, որի սահմանադրությունը հավակնում է այլ ազգի տարածքին: Այս երկու հարցերը կրիտիկական են:

Ադրբեջանը Կովկասում խաղաղության և բազմամշակութայնության հավատարիմ ջատագովն է: Ադրբեջանն այսօր շատ է տարբերվում այն երկրից, որը եղել է 30 տարի առաջ. մենք պարծենում ենք հզոր բանակով, իր անկախությունը պահպանելու կարողությամբ և, որ այն ղեկավարվում է աշխարհի ամենաազդեցիկ գործիչներից մեկի կողմից»,- ասել է Այրիմը։

Անի Վարդանյան




Լրահոս