Հայտնի է՝ երբ կկայանա Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։




Լրահոս