Սպասվում են անձրև ու ամպրոպ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-14-ը հանրապետության առանձին շրջաններում,15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 12-14-ը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին՝ անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։




Լրահոս