Armenian text to speach

Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների, ինչպես Բեռլինը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երեկ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման վերաբերյալ Կրեմլը միայն պարզաբանեց, որ քննարկման հիմնական հարցը եղել է Ուկրաինան։

Թրամփի բանագնաց Քելլոգն առավել մանրամասն անդրադարձ է կատարել ավելի քան 4,5 ժամ տևողության քննարկմանը և Times-ին տված հարցազրույցում բացահայտել հետևել հիմնական առաջարկությունները․

«1․ Ուկրաինան կարող է բաժանվել վերահսկողության գոտիների հակամարտության ավարտից հետո, ինչպես «Բեռլինը բաժանվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», բայց առանց ԱՄՆ ցամաքային զորքերի․

2․ Բրիտանական և ֆրանսիական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայի արևմուտքում՝ որպես «վերաապահովագրող ուժ».

3․ Եվրոպական և ռուսական ուժերի միջև կարող են լինել «ուկրաինական ուժեր և բուֆերային գոտի».

4․ ԱՄՆ-ն Ուկրաինայում ցամաքային զորք չի տեղակայի.

5․ Մոտ 30 կմ երկարությամբ ապառազմականացված գոտի ստեղծել արևելքում», – բարձրաստիճան պաշտոնյայի խոքերը մեջբերել է Times-ը։




Լրահոս