Armenian text to speach

ՖՈՏՈ․ ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալը դարձել է նոտար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեացավ, որ 2024 թվականին հրաժարականի դիմում ներկայացրած ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սիրվարդ Գևորգյանը սկսել է նոր գործունեություն ծավալել և դարձել է նոտար։

Սիրվարդ Գևորգյանի կենսագրությունը.

Ծնվել է 1983թ. ապրիլի 1-ին Երևանում

Աշխատանքային գործունեություն 

2005-2009թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջին կարգի, առաջատար, այնուհետ՝  գլխավոր  մասնագետ։

2009-2012 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես խորհրդատու։

2012-2015թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում։

2015-2017թթ.  աշխատել է է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

2017-2021թթ. աշխատել է որպես նոտար՝ Երևան նոտարական տարածքում։

2021թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում։

2021թ․ նոյեմբերի 25-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։

2024թ․ սեպտեմբերի 6-ին Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

Կրթություն

1990-2000թթ. սովորել է Լ․ Շանթի անվան N 4 միջնակարգ դպրոցում։

2000-2004թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։

2004-2006թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

2011-2013թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում /Մագիստրոսի աստիճան/։

Այլ տեղեկություններ

2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (կասեցված)։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Սոնա Գրիգորյան




Լրահոս