ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին նախատեսում է բողոքի ակցիաներ իրականացնել ՀՀ ԱԳՆ և Դատախազության շենքերի դիմաց; Ինչպես հայտնումէ Արցախցիների իրավունքների խորհուրդը՝ ԱԳՆ-ից պահանջները հետևյալն են.
- Արցախցիների հավաքական վերադարձն Արցախ,
- Բաքվի բանտերում պահվող ու ապօրինաբար դատապարտվող հայ գերիների վերադարձը Հայաստան,
- Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության ապահովում,
- ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:
Դատախազություն ներկայանալու են հետևյալ պահանջներով -ներկայացնել արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
Նանիկ Աղասյան






























