Armenian text to speach

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսին, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած կոնգրեսի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով կառույցի տեսլականը մարզաձևի ապագայի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի Տեխնիական խորհուրդի կազմում առաջարկել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանի թեկնածությունը: Նա ընտրվել է այդ պաշտոնում:

 




Լրահոս