Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդես է գալու մամուլի ասուլիսով. տեղի է ունենում վերջին հանդիպում-քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչների հետ այսօր փակ քննարկում-հանդւպումներ են տեղի ունեցել․ ժամը 12:00-ին՝ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի հետ, ժամը 13:00-ին՝ խորհրդի անդամների հետ քննարկում են ունեցել Ստեփանակերտի բեզնինի պայթունի ժամանակ այրված արցախցիների հարազատները, ժամը 15:00-ին՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկմանը ներկայացել են «Համահայկական ազգային միասնական խորհուրդ»-ի անդամ Ալբերտ Բազեյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Նաիրի Հովիկյանը և այլք։

Հիշեցնենք, որ բոլոր հանդիպումները Ազատության հրապարակում տեղադրված վրանում են կայացել։ Այսօր վերջին հանդիպում-քննարկումից հետո հետո մասնակիցներն ու համակարգողները մամուլի համար հայտարարություն են տարածելու քննարկումների ընթացքի և անելիքների մասին։

Նանիկ Աղասյան




Լրահոս