Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Երևանում Արմավիրի բանտի աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկ են դրել. իրավապահները վնասազերծում են այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հասած տեղեկությունների իրավապահները կասկածում են, որ պայթուցիկը տեղադրել է նախկին կալանավոր, որը Արմավիրի բանտի աշխատակցի ենթակայության տակ է կրել իր կալանքը, իսկ թե ինչու է նախկին կալանավորը բանտի աշխատակցից վրեժխնդիր ցանկացել լինել, հուսանք կպարզի քննությունը:

shamshyan.com-ը քիչ առաջ նաեւ հայտնեց, որ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
շՇենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:

բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ 47-ամյա տղամարդուն:

Տեսանյութը՝ այստեղ։




Լրահոս