Armenian text to speach

ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են, դրանք ընթացել են դրական մթնոլորտում․ Tasnim

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են, հայտնում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ նույն գործալակությունը հայտնել էր, որ բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։ Այս մասին Tasnim-ին հայտնել էր իրանական պատվիրակության անդամներից մեկը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական է: Բանակցությունները շարունակվում են: Դժվար թե դրանք տևեն մինչև վաղը»,- ասել է նա:

Երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը և Աբբաս Արաղչին մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։




Լրահոս