Armenian text to speach

Դատախազը խնդրել է դատարանին Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել դուստրերի նկատմամբ բռնnւթյnւն գործադրելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մոսկվայի Բուտիրսկի դատարանում դատախազը խնդրել է, որ 2018 թվականին սպանված Միխայիլ Խաչատուրյանը մեղավոր ճանաչվի իր դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ ՌԲԿ-ին ասել է  փաստաբան Ալեքսեյ Պարշինը, ով ներկայացնում է տուժողներից մեկի շահերը։

ՌԲԿ-ն հարցում է ուղարկել Բուտիրսկի դատարան։

2020 թվականին Խաչատուրյան քույրերի հոր հարազատները համաձայնել էին, որպեսզի նրա դեմ գործ հարուցվի։ Բուտիրսկի դատարանը դա գրանցել է 2023 թվականի գարնանը։ Տղամարդուն հետմահու մեղադրանք է առաջադրվել երեք կետով՝ սեռական բնույթի ոտնձգություններ, ծանր մարմնական վնասվածքներ պատճառել և պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի շրջանառություն և պատրաստում։

Խաչատուրյան քույրերը ձերբակալվել են  2018 թվականին այն բանից հետո, երբ նրանց մոսկովյան բնակարանում հայտնաբերվել էր հոր դին։ Ըստ քննիչների, երեք դուստրը դանակով և մուրճով հարձակվել են Խաչատուրյանի վրա և սպանել նրան։ Աղջիկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Նրանք կալանավորել էին, իսկ ավելի ուշ խափանման միջոցը փոխարինվել էր որոշակի գործողությունների արգելքով։ Աղջիկների պաշտպանական կողմի համաձայն, հայրը մի քանի տարի շարունակ հետապնդել և բռնաբարել է իր դուստրերին, ուստի նրանց արարքը պետք է համարել ինքնապաշտպանություն։

2024 թվականի դեկտեմբերին աղջիկներից մեկի փաստաբանն ասել էր, որ Խաչատուրյանի դատավարությունը կավարտվի 2025 թվականին։ Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալները գործով պաշտոնապես տուժող են ճանաչվել։ Եթե ​​նրանց հայրը մեղավոր ճանաչվի, ապա դա ապացույց կլինի, որ քույրերը եղել են ինքնապաշտպանության վիճակում։




Լրահոս