Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ից ստացած տեղեկատվությունը։«Քննարկվել են Սև ծովում նավարկության անվտանգությանը և ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնելուն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը։
Նշվում է, որ նախարարները գնահատել են երկու երկրների հարաբերությունները, քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և Գազայի հատվածում վերջին զարգացումներին։





























