Armenian text to speach

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջԱվելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Արարատ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ ՀՀ ԱԳ նախարարն ապրիլի 12-ին ֆորումի շրջանակներում հանդիպել էր նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ,պանելային քննարկման է մասնակցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։




Լրահոս