Armenian text to speach

15 տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականը մասնակցել է հոկեյի աշխարհի առաջնությանը և հաղթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 13-ին Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցել է Մալայզիայի ընտրանու հետ։

Մեր ընտրանին հաղթել է մրցակցին 24։3 հաշվով` տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Այսօր Հայաստանի ընտրանին կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։

Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում՝ 2010 թվականին։




Լրահոս