Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 01:50-ի սահմաններում Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Cadillac» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, դեպքի վայրում էլ՝ 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ։

ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ։

Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վերջինս ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս