ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ հարգում այն մարդկանց, ովքեր, տարբեր գրպաններում տարբեր կուսակցական տոմսեր դրած, կրծքանշանները կպցրած, պտտվում են մեր կառավարման համակարգում:

Մանվել Բադալյան «Հրապարակ»    

Իհարկե, համակարգը պետք է բազմակուսակցական լինի, եւ ոչ թե անձը: Բայց մեզանում շարքային քաղաքացուց մինչեւ պետական չինովնիկներ ամենատարբեր կուսակցական տոմսեր ունեն: Ասում են, թե հաճախ հենց այդ տոմսն է խավարը լույսով փոխարինում: Բայց Բադալյանի նման պաշտոն զբաղեցնող անձը պետք է բավարարվի ոչ թե միայն փաստն արձանագրելով, այլ գոնե պետական  համակարգը նման չինովնիկներից զտելով: Հակառակ դեպքում հեռու չէ այն օրը, երբ կուսակցական տոմսերը նման մարդկանց գրպաններում այլեւս չտեղավորվեն: Չէ՞ որ կուսակցական լինելը մեր ժամանակներում  անհնարինը հնարավոր է դարձնում:




Լրահոս