
Տնտեսվարողները այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Գնունի» շուկայի աշխատակիցները հավաքել են 50-ից ավել ստորագրություն, որպեսզի փոխանցեն կառավարությանը և այդպիսով էլ հայտնեն իրենց անհամաձայնությունը հարկերի բարձրացմանն ու ապրանքների հայտարարագրմանը։
ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսվարողներից մեկը նշեց, որ միահամուռ չեն, մարդիկ անտարբեր են, դրա համար էլ կառավարությունը ուշադրություն չի դարձնում իրենց պահանջին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան