Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում ավարտվել է Տիգրան Ավինյանի հոր դեմ իմ ներկայացրած առաջին դատական նիստը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:
«2024 թվականի դեկտեմբերի 26-ին Տիգրան Ավինյանը հայրը լրագրողի հարցին ի պատասխան հնչեցրել էր վիրավորական արտահայտություն Օպելների վարորդների նկատմամբ ՝ մասնավորապես անվանելով նրանց համբալ, ասել էր այդ համբալները չգան ու չկանգնեն իրենց գեղի օպելներով: Ես դատական հայց էի ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր դեմ, քանի որ ինքս էլ ունեմ Օպել մակնիշի մեքենա, Դատական առաջին նիստը նշանակվել էր այսօր, որը կայացավ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մասիսի 29-ին ժամը 3-ին»,- ասաց Իսկանդարյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ Տիգրան Ավինյանի հոր կողմից դատական նիստին ոչ ոք ներկա չէր. «Ոչ հայրը, ոչ որևէ իրավապաշտպան, կամ փաստաբան: Նիստն անցավ շատ նորմալ: Նիստի ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որը մենք ներկայացրել ենք, մասնավորապես՝ այն տեսանյութը, որտեղ այդպիսի արտահայտություն է արել: Սպասում ենք հաջորդ դատական նիստին՝ հասկանալու, թե հաջորդիվ ինչ է կատարվելու»,-եզրափակեց Իսկանդարյանը:


























































































