Երգչուհի Էմմի Բեջանյանն այսօր նշում է իր 41-ամյակը։
Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում երգչուհին տեսանյութ է հրապարակել, որտեղ շատ փոքր տարիքում է։ Տեսանյութին կից Էմմին նաև գրառում է կատարել․
«Երևան, 1993 թվական։ Ես եմ։ Նույն մարդն եմ, նույն Էմման, Էմմկան, Էմուլը և Էմին։ Ոչինչ չի փոխվել, նույնիսկ բոյս։ Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»։
Երգչուհուն տեսանյութի մեկնաբանություններում շնորհավորել են տարբեր սիրված ու ճանաչված երգիչներ, երգչուհիներ և դերասաններ։
Ա․Ս․





























