
New York Helicopter Tours-ը, որը հանդիսանում է հինգշաբթի օրը Հադսոն գետն ընկած ուղղաթիռի արտադրող ընկերությունը, որի հետևանքով զոհվել է օդաչուն և 5 հոգանոց ընտանիքը, դադարեցնում է աշխատանքը:
Այդ մասին կիրակի ուշ երեկոյան հայտարարել է Դաշնային ավիացիոն վարչությունը՝ ասելով, որ ընկերությունն անհապաղ կդադարեցնի իր գործունեությունը:
Զոհերի թվում էին 49-ամյա ուղևորներ Ագուստին Էսկոբարը, նրա կինը՝ 39-ամյա Մերսե Կամպրուբի Մոնտալը և նրանց երեք երեխաները՝ 4-ամյա Վիկտորը, Մերսեդեսը՝ 8-ամյա և 10-ամյա Ագուստինը: Օդաչուն 36-ամյա Սենկես Ջոնսոնն էր՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան, ով առևտրային օդաչուի արտոնագիր էր ստացել 2023 թվականին:
Վերջին երկու տասնամյակում մեխանիկական խափանումների, օդաչուի սխալների կամ բախումների հետևանքով հինգ ուղղաթիռներ են ընկել Հադսոն գետը, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած ավիավթարի պատճառը դեռ պարզված չէ։
Անի Վարդանյան