ՔՊ-ի փակ նիստն ավարտվել է․ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվել է մյուս նիստին քննարկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Ազգային ժողովում նիստ է հրավիրելու՝ քննարկելու վաղվանից մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգային հարցերը՝ այդ թվում և Անդրանիկ Քոչարյանի վարքի հարցով Էթիկայի հանձնաժողով ձևավորելու հարցը:

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ փակ նիստն արդեն ավարտվել է և Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվել է մյուս նիստին քննարկելու համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ը դիմել են ԱԺ-ին՝ ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր նրան՝ ասելով հեռու կանգնեք ինձանից, մաքրեք ձեր շրթունքները:

ԱԺ աշխատակազմի համապատասխան փորձագետի անունից աշխատակազմը ընդդիմադիր խմբակցություններին տվել է մասնագիտական եզրակացություն՝ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար, սակայն հարցի քննարկումը այս քառօրյա նիստերի ընթացքում տեղի չի ունենա, քանի որ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական՝ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցը չի քննարկվել:

Ամենայն հավանականությամբ Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկվի առաջիկա ամսվա ընթացքում Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ այնուհետև՝ նաև լիագումար նիստերի դահլիճում՝ հաջորդ քառօրյայի ընթացքում:

Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է:




Լրահոս