Armenian text to speach

Ադրբեջանը դատապարտել է Ֆրանսիային՝ Հայաստանին աջակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի մատակարարումը և հակաադրբեջանական դիրքորոշումները հակասում են տարածաշրջանային լարվածության վերաբերյալ նախարար Ժան-Նոել Բարոյի արտահայտած մտահոգությաններին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Այս երկակիությունը բացահայտում է Ֆրանսիայի կեղծավորությունը: Թեև խաղաղության պայմանագրի նախագծի ավարտը կարևոր զարգացում է, սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջվում է լուծել մի քանի հիմնական խնդիրներ, մասնավորապես Հայաստանի սահմանադրական տարածքային պահանջների և ապակայունացնող արտաքին միջամտությունների դադարեցումը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից:

Ավելին, մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվող անձանց դատական գործընթացներին խոչընդոտելը ոչ միայն միջամտում է ներքին գործերին, այլև խաթարում է պատասխանատվությունը նման հանցագործությունների համար»,- հայտնել է խոսնակը։

Անի Վարդանյան




Լրահոս