Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի գործեր քննող նախկին դատախազը՝ ՍԴ սպասվող որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Քոչարյանից հետաքրքրվեց, թե մտավախություն չունի նա, որ ՍԴ-ն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման սահմանադրականության հարցով մտել է խորհրդակցական սենյակ եւ հետագայում իր պատասխանատվության հարցը բարձրացվի:

Հիշեցնենք, որ մինչ արդարադատության փոխնախարար նշանակվելը Գևորգ Քոչարյանը Զինվորական կենտրոնական դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ էր։ Նա դատախազի պաշտոնից ազատման դիմում է գրել և մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի ընտրությանը, սակայն չընտրվեց:

Վերջինս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազն է եղել։ Եւ այս գործերով ապացույցները, ըստ փաստաբանների, աղքատիկ են և վիճելի: Թերև դրա համար էլ դեռ «թալանի վերադարձի» վճիռներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան




Լրահոս