Armenian text to speach

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։




Լրահոս