
Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի կունենան հանդիպում-քննարկում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների միջև։
Իր մոտ հանդիպման է հրավիրել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ արցախցիների կողմից որոշ պահանջներ քննարկելու նպատակով։ Հանդիպումից անմիջապես հետո, Ազատության հրապարակում տեղադրված Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբ-վրանում տեղի կունենա Խորհրդի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ներկայացնելու բանակցությունների արդյունքները։
Նանիկ Աղասյան