Իրանը հոռետեսորեն է վերաբերվում ամերիկյան կողմին. Ալի Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ:

«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորեն ենք վերաբերվում մեր հնարավորություններին»,- ասել է Խամենեին։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որոնք, նրա խոսքով, արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 12-ին Մասկաթում Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից բանակցային թիմի ղեկավարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։




Լրահոս