Armenian text to speach

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ են ստացել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ավելի ուշ նա ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով քսաներեք փաթեթ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը՝ հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով հարյուր քառասունինը փաթեթ։

29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս