Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝

Ապրիլի 12-ին սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանի  ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան      29.30C (1998թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          -6.50C (1997թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       13.00C:




Լրահոս