Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի մասին, հաղորդում է Goal-ը:
««Բարսելոնան» ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին: Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն:





















































































