Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Իջեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը քաղաքի Անկախության փողոցի «կալցեւոյի» մոտ գտնվող կամրջի մոտից հանված մետաղյա ցանկապատը տեղադրել էր կամրջից մի քիչ հեռու գտնվող իր երկհարկանի կառույցի առաջ: Այն ժամանակ հանրային գույքի գողության մասին մեր հրապարակմանն իրավապահները չարձագանքեցին: Երկհարկանի օբյեկտի վրա դաջված են տիրոջ ազգանվան-անվան առաջին տառերը` «ՕԿ»: Հիրավի «ՕԿ» գործ քաղաքապետի տեղակալի համար:
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին Վարուժան Ներսիսյանը կրկին ավագանու նիստ էր հրավիրել: Ավագանու հավանությամբ օտարված բազում տարածքների թվում է նաեւ Վասիլյան-41 հասցեում հասարակական կառուցապատման (ընդլայնման) նպատակով 30 քառակուսի մետր տարածքի հատկացումը: Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ տարածքը հատկացվել է քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանի ավտոլվացման կետի տարածքն ընդլայնելու համար: Վարուժան Ներսիսյանին եւ ավագանու անդամներին չի մտահոգել, որ ընդլայնվող ավտոլվացման կետի կողքին զոհված ազատամարտիկների հուշարձան-խաչքարն է տեղադրված:
Տավուշ