Քանդել են ու չեն շտապում վերանորոգել, տարածքում զզվելի հոտ է. ապրիլի 24-ին ընդառաջ քանդել են Ծիծեռնակաբերդ տանող գետնանցումի պատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականին ահազանգում են այն մասին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող գետնանցումի պատերը քանդել են, իբրև թե վերանորոգելու նպատակով։

ArmLur.am ահազանգած քաղաքացին նշում է. «Մի քանի ամիս է, ինչ քանդել են գետնանցումի պատերը։ Տարածքի բնակիչների համար էլ, որ հաճախ են անցնում գետնանցումով, որոնցից եմ նաև ես, բավականին տհաճ է, հատկապես, անձրևներից հետո։ Բավական է մի փոքր անձրև գա՝ լիճ է գոյանում։ Ոչինչ չի մաքրվում, քաղաքացիներն էլ բոլորը չէ, որ գիտակցաբար են մոտենում և շատերը աղբը, ծխախոտի մնացորդները լցնում են գետնանցումի անցքերը։ Քանդել են և, ինչպես երևում է, չեն շտապում վերանորոգել»։

Նշենք, որ այս մասին օրերս իր ֆեյսբուքյան էջով ահազանգել էր նաև հասարակական գործիչ, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը;

«Մի քանի օրից ապրիլի 24-ն է լինելու։ Հազարավոր մարդիկ են այցելելու Ծիծեռնակաբերդ՝ և՛ ՀՀ քաղաքացիներ, և՛ օտարերկրացիներ, և՛ դեսպանատներից; Այս զզվելի հոտի միջով անցկացնելով ես դիմավորելու քո հյուրերին, Նիկոլ Փաշինյան։ Խելքներդ գլուխներդ հավաքեք և եկեք մաքրեք այս խայտառակ իրավիճակը»,- դեպքի վայրից նշել էր Մեսրոպ Մանուկյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս