Armenian text to speach

Պերուի նախկին նախագահ Հումալան 15 տարվա ազատազրկման է դատապարտվել փողերի լվացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պերուի նախկին նախագահ Օլանտա Հումալան մեղավոր է ճանաչվել փողերի լվացման համար և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Մայրաքաղաք Լիմայի դատարանը հայտնել է, որ Հումալան ապօրինի միջոցներ է ընդունել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից՝ ֆինանսավորելու իր նախընտրական քարոզարշավը 2006 և 2011 թվականներին, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Նրա կինը՝ Նադին Հերեդիան, ով Հումալայի հետ միասին հիմնել է Ազգայնական կուսակցությունը, նույնպես մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Ավելի քան երեք տարի տևած դատավարությունից հետո դատարանը երեքշաբթի հրապարակեց իր երկար սպասված վճիռը։

Հումալան անձամբ է մասնակցել դատավճռին, մինչդեռ նրա կինը լսել է այն տեսահոլովակի միջոցով:

62-ամյա նախկին նախագահն ու նրա կինը հերքել էին իրենց մեղքը:

Անի Վարդանյան




Լրահոս