2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են Սլավիկ Սամանդի Աբասյանի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի տրանսպորտային միջոցը, և ստուգմամբ պարզվել է, որ վերջինս տրանսպորտային միջոցը վարել է չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք։
Հիշյալ տրանսպորտային միջոցը Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գտնվել է հետախուզման մեջ, այնուհետև վերջինս, գիտակցելով, որ իր նկատամաբ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, դիմել է փախուստի, չի ենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։
Պարեկային ծառայության ծառայողները հետապնդել են նրան, բազմիցս «Օպել Աստրա» մակնիշի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջ են ներկայացրել, սակայն Սլավիկ Սամանդի Աբասյանը չի կանգնել, իսկ օգնության ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «Օպել Աստրա» մակնիշի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, «Տոյոտա Ռաֆ» մակնիշի տրանսպորտային միջոցով «Օպել Աստրա» մակնիշի տրանսպորտային միջոցի առջևից ընթանալու պայմաններում ընթացքը դանդաղեցնելու եղանակով ստեղծել են արհեստական խոչընդոտ։
Սլավիկ Սամանդի Աբասյանը պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 101-րդ կիլոմետր հատվածում «Օպել Աստրա» մակնիշի տրանսպորտային միջոցով հարվածել և վնասել է նախ ՀՀ ոստիկանության ՏՎ ԱՏԲ-ի բալանսային հաշվեկշռում գտնվող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից վարած «Տոյոտա Ռաֆ» մակնիշի տրանսպորտային միջոցը, ապա պարեկային ծառայության աշխատակիցների «Տոյոտա Քեմրի» տրանսպորտային միջոցները, որից հետո միայն հարկադրված կանգնեցրել է Օպել Աստրա մակնիշի տրանսպորտային միջոցի ընթացքը և ձերբակալվել պարեկային ծառայողների կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան


























































































