Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլ կառուցապատողներից տուժած քաղաքացիներ էլ կմիանան մեզ, եթե հարցին լուծում չտան․ ակցիայի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կընդունի Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչներին, այս մասին օրերս կայացած ակցիայից հետո հայտնել էին Երևանի քաղաքապետարանից։

ArmLur.am-ը զրուցել է ակցիայի մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները ապրիլի 14-ին վաղ առավոտից փակել էին Եղվարդի խճուղին, հանդիպում էին պահանջում քաղաքապետի կամ կառավարությունից որևէ ներկայացուցչի հետ:

Բնակիչներն ասում են՝ 2022-ին պետք է սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացավ ու իրենք մնացին առանց սեփականության վկայականների:

Նրանք կարծում են, որ սնանկության գործընթացը կեղծ է, կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից, իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս