Ոչխարներ արտահանելու թեման դարձել է խնդրահարույց:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիլիթ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված հետևյալ արարքի համար:
Այսպես. Ուսուբ Ջանգոյանը 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունվարի 26-ի № 46-Ա հրամանով նախատեսված կարգի տեսանկյունից ունեցել է էական բացթողումներ։
Վերը նշված գործընթացում իր հնարավոր բացթողումներն անտեսելու, արտահանումն անխոչընդոտ իրականացնելու համար Ուսուբ Ջանգոյանը դիմել է պաշտոնատար անձի նկատմամբ իրական ազդեցություն ունեցող անձ Լիլիթ Սեդրակյանին և այդ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելու նպատակով իր օգտին պաշտոնատար անձի կողմից իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության համար անձամբ նրան դրամական միջոց է տվել:
Նկատենք, որ վերջին շրջանում խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու մեկ այլ քրեական վարույթով մեղադրյալի աթոռին է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս այլ անձիք:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան




















































































