«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Московский комсомолец»–ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, նախօրեին գրել էր, որ 2015 թվականի հունվարին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որոնց թվում, ըստ ամենայնի, կհայտնվի նաև Հայաստանը, ունենալու են միասնական արժույթ՝ ալթըն:
Երեկ, երբ Աժ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից մեկնաբանություն խնդրեցինք այս կապակցությամբ, նա. նախ, ասաց. «Ինչո՞ւ եք կարդում այդ թերթը»։ «Ալթըն» բառը լսելուն պես՝ Մինասյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ, մոռացի, մոռացի, այդ հիմարությունները մոռացի»։ Այսինքն, մենք թյուրքական անվանումով դրամական միավոր չե՞նք ունենալու՝ մեր ճշտող հարցին պատգամավորը պատասխանեց. «Վերջ, ասացի՝ մոռացի, նման բաներ չկան։ Ավելի նորմալ բաներ կարդա»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։