Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օվկիանոսում առաջին անգամ նկարահանել են անտարկտիկական հսկա կաղամարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գիտնականներին հաջողվել է առաջին անգամ իր բնական միջավայրում նկարահանել անտարկտիկական հսկա կաղամարի՝ տվյալ տեսակի հայտնաբերումից 100 տարի անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

30 սմ երկարություն ունեցող երիտասարդ հսկա կաղամարին տեսախցիկները ֆիքսել են Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Հարավային Սանդվիչյան կղզիների մոտ՝ 600 մ խորության վրա։

Էսսեքսի համալսարանի գիտնականների խումբը անտարկտիկական հսկա կաղամարին նկարահանել է մարտին։ Մասնագետները կարծում են, որ անտարկտիկական հսկա կաղամարները կարող են հասնել մինչև 7 մ երկարության և կշռել մինչև 500 կգ, ինչը նրանց դարձնում է մոլորակի ամենածանր անողնաշարավորը։




Լրահոս