Armenian text to speach

Որտե՞ղ կարող է ստորագրվել Խաղաղության պայմանագիրը․ Միրզոյանը պատասխանել է թուրք լրագրողների հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ»,-ասել է Միրզոյանը։




Լրահոս