ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի կենտրոնում կրակոցների գործով կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ժամը 01:50-ի սահմաններում Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Cadillac» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, դեպքի վայրում էլ՝ 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ։ ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ։

Shamshyan.com-ը  հայտնել էր, որ բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վերջինս ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:

Քննչական կմոիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի կրակոցների դեպքով կա 2 ձերբակալված անձ: Մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով, 1 անձ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Քնար Մանուկյան

Մանրամասներ՝ տեսանյութում․




Լրահոս