Armenian text to speach

Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  կարծում է, որ ամերիկացի ձեռներեց, SpaceX, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ: Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական ​​տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է russian.rt.com-ը:

«Գիտեք, կա մի մարդ, նա ապրում է Միացյալ Նահանգներում՝ Մասկը, որը տարված է Մարսով։ Նման մարդիկ՝ լիցքավորված որոշակի գաղափարով, հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ», – ընդգծել է նա։

Պուտինը հավելել է, որ Մարս թռչելու գաղափարը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ կողմնակիցներ կգրավի, այդ թվում՝ Ռուսաստանում։

Նշենք, որ Մասկը նպատակադրված է առաջին թռիչքը կազմակերպել դեպի Կարմիր մոլորակ:




Լրահոս