ԿՐԿԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

62-ամյա պրիմադոննա Ալլա Պուգաչովան  օրեր առաջ իր ոտքով գնացել էր հիվանդանոց սրտի հետ ծագած խնդիրների պատճառով: Հետազոտությունն անցնելուց հետո Պուգաչովան բժիշկներին խոստացել էր կատարել նրանց ցուցումները տնային պայմաններում, բայց… Երեկ Ալլա Բորիսովնան կրկին իրեն վատ է զգացել եւ արդեն ընտանիքի պարտադրմամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Կամակոր երգչուհին ոչ մի կերպ չի ցանկացել այնտեղ երկար մնալ, եւ այն բանից հետո, երբ սրտաբանը հայտնել է, որ ամեն բան կարգին է, պարզապես լարվածության եւ գերհոգնած վիճակի պատճառով են լինում սրտի ծակոցները, Պուգաչովան վերադարձել է տուն:




Լրահոս