Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 7-ին Երեւանի Կենտրոնում Սայաթ-Նովա պողոտայի թիվ 15 հասցեի մոտ ավտոմեքենա այրելու դեպքով Արտաքին գործերի նախարարության դրիվանագետի են հարցաքննել։
Դիվանագետի ընտանիքի շուրջ ստեծղծված առեղծվածը․
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս հրապարակում ունեցավ, որ մարտի 25-ին iravaban.net-ը նյութ էր հրապարակել, որ ավելի քան 8 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դուստր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու մեջ:
2024 թվականի հուլիսի 3-ին գործարար Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց՝ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մարինա Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում որպես դիվանագետ: Վերջինս դիվանագիտական աշխատանք է իրականացրել Լեհաստանում եւ Վրաստանում՝ կատարելով հյուպատոսի պարտականությունները։
Գործարար Խաչատրյանի դուստրը համոզված է, որ իր հոր դեմ պատվեր է իջեցվել անդրազգային հանցավոր խմբի կողմից, որը շարունակում է ահաբեկել իրենց ընտանիքը՝ շորթում կատարելու մտադրությամբ։ Ըստ իր հորը կալանքի տակ պահելով փորձում են իրենցից գումար շորթել ու իրենց ներքաշել տարբեր պատմությունների մեջ։
Ըստ նրա՝ ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։ Գաղտնի վկաներից մեկը, ըստ Մարինա Խաչատրյանի, իր մոր մանկության ընկերուհին է։
Այս գաղտնի վկայի հետ կապը Խաչատրյաններն ընդհատել էին ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձություններից առաջ։ Նրանց հայտնի էր դարձել, որ նշված կինը իրենց պատկանող գույքերը գրավադրել է՝ իրենց համար անհայտ պայմաններում։ Այդ մասին նրանք ավելի ուշ են իմացել և պարտավորեցրել նրան հանել գրավադրված գույքերը։
Մարինա Խաչատրյանը նշում է, որ հոր ձերբակալությունից հետո հանդիպել է նրան մթերային խանութում։ Կինը փորձել է մոտենալ Մարինային ու խոսել նրա հետ, սակայն վերջինս շրջվել և հեռացել է։ Ու մինչ Խաչատրյանները փորձում են հորը փրկել։
Երեւանի Կենտրոնում մեքենա են այրում ու ԱԳՆ դիվանագետին տանում են քննչական հարցաքննության ։
Ինչ է կատարվում ԱԳՆ դիվանագետ Մարինա Խաչատրյանի ընտանիքի շուրջ, ինչու հենց իր հայրը։
Այս հարցերը պատասխանը անձամբ փորձեցինք Մարինա խաչատրյանից պարզել։
«Գ»
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























