Armenian text to speach

«Արցախցիներից թալանված գումարները պետք է վերադարձվեն»․ Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախօրերին մոտ երկու տասնյակ արցախցիներ հավաքվել էին Երեւանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց, իրականացրել բողոքի ակցիա եւ ներկայացրել իրենց պահանջները։

Ակցիայի մասնակիցները պահանջում են Սամվել Շահրամանյանից վերադարձնել արցախցիներից թալանված գումարներն ու տրամադրել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։
Բողոքի ակցիայի կազմակերպիչ Արթուր Օսիպովը ներկայացրել է հետեւյալ պահանջը. «Արցախցիներից թալանված գումարները պետք է վերադարձվեն արցախցիներին։ Մենք պնդում ենք եւ շեշտում, որ այս պահանջը որեւէ այլ նպատակ չի հետապնդում՝ ո՛չ ներքաղաքական, ո՛չ ներկուսակցական, ո՛չ էլ իշխանության ձգտման։ Մեր կողմից սկսած շարժման գաղափարում նման նպատակներ ո՛չ կան, ո՛չ էլ կլինեն։ Թալանվածի մասին փաստերը կան եւ ներկայացված են Դատախազությունում։ Հիմա մենք պահանջում ենք Սամվել Շահրամանյանն այդ հարցերով զբաղվի, եւ արագացում տան դատաիրավական ընթացքին։
Սամվել Շահրամանյանը կա՛մ այդ հարցերով զբաղվում է եւ տալիս է հստակ պատասխան, կա՛մ նա պետք է հրաժարական տա. սա է խնդիրը։ Թող նախագահ լինի այն մարդը, ով կարող է այս խնդրին լուծում տալ եւ վերադարձնել թալանվածը»։
Ակտիվիստ Արթուր Օսիպովի նախաձեռնությամբ Երեւանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, կրկին տեղի է ուենենալու բողոքի ակցիա, որի ժամանակ Սամվել Շահրամանյանն ուղիղ հեռարձակմամբ քննարկում է ունենալու Արթուր Օսիպովի հետ։
Նկատենք, որ Արթուր Օսիպովի՝ պառակտման բոլոր փորձերն Արցախում հաջողություն չգրանցեցին մի պարզ պատճառով. գրեթե բոլոր արցախցիները ծանոթ են եւ գիտեն նրան որպես ՀՀ գործող իշխանությունների կողմից Արցախում տեղակայված «բազայի», որ հայտնվում էր միայն մարդկանց ճիշտ ճանապարհից շեղելու եւ հասարակ արցախցիներին մոլորեցնելու համար։ Արցախում դեռ ոչ մեկը չի մոռացել, որ 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը» Դուք եւ ձեզ նման եզակի մարդիկ ողջունեցին։ Հիմա տեսա՞ք՝ ինչ եղավ։
Գոնե մայր Հայաստանում մի՛ շեղեք արցախցիներին՝ իրենց իրավունքները պաշտպանելու ճանապարհից եւ, վերջապես, այս հակաարցախյան իշխանությունների ջրախացին ջուր մի՛ լցրեք։ Բա՛վ է։ Մի՛ ստիպեք՝ Ձեզ ճանաչող արցախցիները խոսեն։

Նանիկ Աղասյան 




Լրահոս