Armenian text to speach

Ֆրանսիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում պահպանվի տարածաշրջանային լարվածութունը. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիան շահագրգռված է Հարավային Կովկասում տարածաշրջանային լարվածության պահպանմամբ՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք բազմիցս ականատես ենք եղել Ելիսեյան պալատի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության սրման, հակասությունների գնով միջնորդական ջանքեր պարտադրելու փորձերին: 2022 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը սաբոտաժի և փաստացի փլուզման պատասխանատվության զգալի մասն են կրում ֆրանսիացիները»,- հավելել է նա։

Անի Վարդանյան




Լրահոս