Armenian text to speach

ԵՄ-ն 23 մլն եվրո է հատկացնելու Ադրբեջանում ականազերծման գործողություններին աջակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրամիությունը ընդհանուր առմամբ 23 միլիոն եվրո է հատկացրել Ադրբեջանում ականազերծման գործողություններին աջակցելու համար, հայտարարել է Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը։
Բրյուսելը նշել է, որ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման ոլորտում ամենամեծ միջազգային դոնորն է և օգնում է ապահովել բնակչության անվտանգ մուտքը բնական ռեսուրսներին։

ԵՄ-ն անդամ պետությունների հետ միասին 2024 թվականի մայիսին նախաձեռնել է ականազերծման գործողությունների վերաբերյալ Team Europe նախաձեռնությունը, նշում են ադրբեջանական աղբյուրները՝ հավելելով, որ օգնությունը տրամադրվում է նաև այս նախաձեռնության շրջանակներում։

Անի Վարդանյան




Լրահոս